Սատկել է Բոբ մականունով հայտնի շիկակարմիր կատուն
Սատկել է Բոբ մականունով հայտնի շիկակարմիր կատուն, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում: Կատուն հայտնի էր դարձել «Բոբ մականունով փողոցային կատուն» գրքից և նույնանուն ֆիլմից: Կենդանին 14 տարեկան էր: Այս մասին հայտնել է կատվի տերը՝ Ջեյմս Բոուենը:
«Բոբը փրկել է իմ կյանքը: Նա ինձ տալիս էր ավելին, քան ընկերությունը: Հաջողությունը, որին մենք հասանք շնորհիվ մեր գրքի եւ ֆիլմի, հրաշք էր: Նա միակն էր իր տեսակով: Իմ կյանքում լույսը խամրել է: Ես նրան երբեք չեմ մոռանա»,-ասել է նա:
Բոբի տերը փողոցային երաժշիտ է, որը տառապում էր թմրանյութային կախվածությունից, քանի դեռ չէր գտել իր կատվին: Նա սկզբում կատվին իր հետ էր վերցնում եւ գումար վաստակում փողոցներում նվագելով, ապա կատուն հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Կատվի մասին գիրքը տպագրվել է 8 մլն օրինակով, թարգմանվել՝ 40 լեզվով:
2016-ին «Sony» ընկերությունը Բոբի մասին ֆիլմ նկարահանեց: Կինոնկարում կենդանու տիրոջ դերը խաղացել է բրիտանացի դերասան Լյուկ Թրեդեվեյը: Ինքը՝ Բոուենը, եւս հայտնվել է ֆիլմում:
Կարծիքներ